ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելը և Իրանը պայմանավորվել են հրադադարի շուրջ։
Reuters գործակալության փոխանցմամբ՝ Իրանը 6 հրթիռ է արձակել Կատարի ուղղությամբ։ Թիրախում Դոհայի մոտ գտնվող ամերիկյան Ալ Ուդեիդ ավիաբազան է։
Պարբերականի զրուցակիցները նշել են, որ դեռևս պարզ չէ՝ արդյոք Իրանի միջուկային օբյեկտներին ամերիկյան ռմբակոծությունների պատասխանն ուղղված կլինի ԱՄՆ-ի արտասահմանյան կամ ներքին օբյեկտներին, թե միանգամից երկուսին:
Իրանական հարձակումը եղել է մի քանի փուլով։ Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ ընդհանուր առմամբ Իրանից արձակվել է 20-30 բալիստիկ հրթիռ։
Աշխարհում այլևս չկա մի բանակ, որը կարող էր սա անել։ Խաղաղության ժամանակը հիմա է։
Իսրայելում ՀՀ դեսպանություն է դիմել 15 ՀՀ քաղաքացի, ում տրամադրվել է հայցվող տեղեկատվությունը: Ընդհանուր առմամբ Իսրայելից տարհանվել է երկու տասնյակ ՀՀ քաղաքացի։
Ամեն ինչ կախված է պատերազմի հետագա ընթացքից։ Բացասական զարգացումներ կան բեռնափոխադրումների մասով, դրանք կարող են լինել նաև օտարերկրյա ներդրումների, էներգետիկ ոլորտներում։
Բանակցություններին Իրանը ներկայացնում է ԱԳ նախարար Աբբաս Արաղչին, Ֆրանսիան՝ Ժան-Նոյել Բարոն, Մեծ Բրիտանիան՝ Դևիդ Լեմին, իսկ Գերմանիան՝ Յոհան Վադեֆուլը։
Ynetnews-ի փոխանցմամբ՝ Իրանն Իսրայելի ուղղությամբ արձակել է մոտ 20 հրթիռ։ Ավելի ուշ, Իսրայելի պաշտպանության բանակից հավելել են, որ հրթիռների թիվը եղել է 25-ը։ Տեղեկություններ կային նաև Գուշ Դանի և Նեգևի ուղղությամբ հարվածների մասին։